copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:02 11-09-2021

Ծառուկյանը ժամանակ է տվել լրատվականի նոր ղեկավարությանը. Հրապարակ

Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Կենտրոն TV»-ում կտրուկ փոփոխություններ են արվել․ Իվետա Տոնոյանը հեռացել է, նրա փոխարեն լրատվական բլոկում է հայտնվել նոր մարդ, որն աշխատել է իշխանական լրատվամիջոցներում, եւ դրանից էլ ներսում եզրակացրել են, որ իշխանությունն իր ձեռքն է վերցրել հեռուստաընկերությունն ու այնտեղ գործուղել սեփական մարդկանց, սակայն ՀԸ-ի ֆինանսական հարցերը շարունակում է լուծել Գագիկ Ծառուկյանը։

Մենք տեղեկացանք, որ Ծառուկյանը ժամանակ է տվել նոր ղեկավարությանը՝ բազմապատկել լրատվականի դիտումները, եթե դրանք նոյեմբերին իր ուզած նիշին հասած չլինեն, նոր աշխատակազմը կազատվի աշխատանքից։ Իսկ առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք հեռուստանախագծեր, որոնք պլանավորվել էին դեռ ամռանը։ ԲՀԿ նախկին պատգամավորներից մի քանիսը մինչեւ ամսվա վերջը կսկսեն հանդես գալ հեղինակային հեռուստածրագրերով։

Արման Աբովյանն ու Շաքե Իսայանը քաղաքական բանավեճ կկազմակերպեն, որին կհրավիրեն տարբեր ուժերի ներկայացուցիչների։ Միքայել Մելքումյանն ուղիղ եթերի ձեւաչափում տնտեսական հարցերի շուրջ կխոսի, իսկ Լուիզա Սարգսյանի հաղորդումը կլինի Հայաստանի անվանի կանանց մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը