Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:54 09-09-2021

ՀԱՊԿ երկրները հավաքական ուժերին ժամանակակից սպառազինությամբ զինելու ծրագիր են պատրաստում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան) սեպտեմբերի 16-ին կներկայացնեն ծրագիր արագ արձագանքման արդիականացված զենք-զինամթերքով հավաքական ուժերին զինելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությանը:

Նրա խոսքով, համապատասխան ծրագիրն արդեն համաձայնեցվել և հավանության է արժանացել ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների կողմից:

Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հույս ունի, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում կայանալիք հանդիպմանը կստորագրեն համաձայնագիր հավաքական ուժերին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու վերաբերյալ: Նա հստակեցրել է, որ ՀԱՊԿ պետությունների ռազմատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել