copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:07 08-09-2021

Մինիմալիզմի թրենդը հասել է ռոմանտիկ հարաբերություններին. The Guardian

Մինիմալիզմն ու «հասարակ կյանքը» վերջերս երիտասարդության շրջանում դարձել են տարածված թրենդ: Այժմ այս միտումը ազդում է ոչ միայն կյանքի ֆինանսական կողմի վրա, այլև, ինչպես գրում է The Guardian-ը, երիտասարդ մինիմալիստները փորձում են ազատվել ավելորդ ընկերություններից և ռոմանտիկ կապերից:

YouTube-բլոգեր Ջեյմս Սուիթլանդը ասել է, որ կատարյալ մինիմալիստական ​​ներդաշնակության հասնելու շրջանակներում նա որոշել է իր կյանքից հեռացնել ոչ միայն ալկոհոլը, ավելորդ կահույքն ու սոցցանցերում օգտահաշիվները, այլև նույնիսկ սեքսը և հարաբերությունները: Նրա կարծիքով, հարաբերություններում հիասթափության ռիսկը չափազանց մեծ է՝ կյանքի այս ոլորտում մեծ էներգիա ներդնելու համար:

«Հսկայական են հնարավորություններն այն բանի, որ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնեն և ոչ թե կօգնեն հասնելու իմ նպատակներին: Եվ հայացք գցելով վատ հարաբերությունների իմ փորձին, կարող եմ ասել, որ հազիվ թե կարելի է գտնել նպատակին հասնելու ավելի վնասակար բան, քան վատ ռոմանտիկ զուգընկերն է»,- ասել է մինիմալիստը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի