copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:38 08-09-2021

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվեց

ԱԺ 8-րդ գումարման տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 2-րդ նիստի այսօրվա օրակարգում ներառված էր ընդամենը մեկ հարց՝ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումերի մասին համաձայնագրի վավերացման մասին»:

Օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու մասին պետք է զեկուցեր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով բացակա էր:

Օրակարգի հաստատումից հետո նիստը վարող Հակոբյանը հայտարարեց, որ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով նիստը հետաձգվում է: Նիստի կայացման օրը լրացուցիչ կհայտարարվի, երբ ՀՀ էկոնոմկայի նախարարությունը հստակ տեղեկություն կունենա, թե երբ զեկուցողը կկարողանա ներկայացնել հարցը:

Նշենք, որ Վարոս Սիմոնյանն այժմ արձակուրդում է և բացակայում է երկրից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի