copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:16 07-09-2021

Մայրապետյանի տղան և ոմն Կարեն Ջհանգիրյան ամեն քայլի դիմեցին մեզ այստեղից վտարելու համար, էլ չգիտեմ ինչ սպասել նրանցից. Տերյան 23-ի բնակիչ

Տերյան 23-ի շենքի լքված բնակարաններից մեկում բնակվող Կարեն Մովսիսիյանը, որի բազմանդամ ընտանիքի պատմությանն արդեն անդրադարձել ենք մեր հրապարակումներից մեկում, օրեր առաջ կրկին ծայրահեղ քայլի էր դիմել՝ 4 անչափահաս երեխաների հետ փողոցում չհայտնվելու համար:

Օրագիր.news-ի հետ զրույցում Կարենը նշեց, որ երեկ տարածքային թաղայինը՝ Արթուր Մանուկյանը, այցելել է իրեն և արձանագրություն ներկայացրել կատարավածի վերաբերյալ, որտեղ նշված էր, թե ինքը դուռը չի բացել իրեն վտարող ցանկացողների առջև և սպառնացել, որ երեխայի հետ միասին իրենց ցած կնետի պատուհանից:

«Դա աբսուրդ է, ես նման բան չեմ ասել, շենքի բնակիչները, հարևանները և այն մարդիկ, որոնք հավաքված են եղել տարածում կարող են փաստել: Թաղայինը պնդեց, թե իբր ոստիկաններն են լսել, որ ես այդպիսի արտահայտություն եմ արել: Այդ ինչպե՞ս է պատահել, որ ոչ մեկ չի լսել, միայն ոստիկաններն են լսել»,- ասում է Կարենը և հավելում, որ ոստիկանների աջակցությամբ Մայրապետյանի լիազորված անձինք նոր կեղծիքների են դիմում:

«Նրանք ոչնչի առջև կանգ չեն առնի, Մայրապետյանի տղան և ոմն Կարեն Ջհանգիրյան, որոնք միշտ միասին են գալիս, ամեն ինչ արեցին մեզ ու մյուս բնակիչների այստեղից վտարելու համար. էլ աստիճանավանդակներ այրեցին, էլ տանիք քանդեցին, որ շենքը վթարային դառնա, հիմա էլ ստեր են տարածում: Չգիտեմ արդեն էլ ինչ սպասել նրանցից,- ասում է Կարեն Մովսիսյանը և ավելացնում,- դրա համար էլ, երբ ասում են արի բաժին խոսենք կամ քեզ առաջարկներ ունենք, վախենում եմ գնալ, քանի որ նրանք ամեն ինչի ընդունակ են»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով