copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:11 07-09-2021

Պանթուրքիզմի ջատագովները փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումը․ Էդուարդ Շարմազանով

Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։ Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն` առնվազն 4 տարի հետո, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մատնանշելով նաև Հայաստանի անելիքները։

«Բազմիցս նշել եմ, որ չնայած համադրվող որոշ շահերին, Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Նախևառաջ, անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի հետ, որպեսզի ռուսական ռազմական երկարատև առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։

Գիտակցում, որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։

Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ (Սերժ Սարգսյանի բանակցած) բանակցային ժառանգությունը՝ առաջնային դադձնելով ոչ թե հողեր տալու, այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։

Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը, որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։

Հաշվի առնելով Երևանի և Անկարայի խաղաղասիրական, իսկ իրականում՝ հակահայկական ռևերանսները, ոչ, չի կարող»,-գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին