Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:03 06-09-2021

Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:

Բելմոնդոյի փաստաբանի խոսքով՝ դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին, Փարիզի իր տանը: «Վերջին շրջանում նա շատ հոգնած էր: Նա խաղաղ մահացավ»,- հայտարարել է փաստաբանը:

Բելմոնդոն ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին: Ֆիլմի առաջին դեբյուտը նա կատարել է 1956 թվականին: Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շունչը» ֆիլմում իր դերից հետո նա դարձել է աշխարհահռչակ։ Ամբողջ կյանքում կատարել է մոտ հարյուր դեր: 2001-2008 թվականներին նա կաթվածի պատճառով կինոյում չի նկարահանվել, այնուհետև վերադարձել է նկարահանման հրապարակ: 2015-ին նա հայտարարել էր իր կինոկարիերայի ավարտի մասին, սակայն երկու ամիս անց հայտարարել էր, որ մտափոխվել է և պատրաստ է քննարկել առաջարկները, եթե դրանք ստանա: Բելմոնդոն դարձել է տարբեր կինոմրցանակների դափնեկիր: 2016 թվականին նա ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել