copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:49 06-09-2021

Արթուր Թովմասյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են առաջիկայում նախատեսվող անելիքները

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։

Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի