copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:03 05-09-2021

Թրամփի զարմուհին ասել է, որ նա շատ է կարևորում Պուտինի կարծիքը. Business Insider

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերին ասել է, որ իր քեռին շատ է կարևորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը: Այս մասին նա ասել է Business Insider-ին:

«Նա կարծում է, որ ինքն արժանի է աշխարհի բոլոր իշխանություններին միայն այն բանի համար, թե ով է ինքը: Նրա մտքում ինքը միշտ գտնվում է տիեզերքի կենտրոնում: …Նրա համար կարևոր է միայն այն, ինչն ուժ է համարում»,- ավելացրել է նա:

Միացյալ Նահանգների նախկին նախագահի զարմուհին նշել է, որ Թրամփը շատ բարձր կարծիք չունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին ու «ավելի մեծ նշանակություն է տալիս Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կարծիքին»: