Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:38 05-09-2021

Տարեկան երկու ներարկումը կնվազեցնի խոլեստերինը. Անգլիայում առաջարկվում է նոր սերնդի դեղամիջոց

Անգլիայի և Ուելսի բնակիչներին շուտով հասանելի կլինի թանկարժեք, բայց բարձր արդյունավետությամբ, խոլեստերինն իջեցնող դեղամիջոցը, ընդ որում՝ Առողջապահության ազգային ծառայության (NHS) միջոցով՝ անվճար:

Առողջապահության ազգային ծառայության գնահատմամբ՝ նոր դեղամիջոցը՝ «Ինկլիզիրանը», հիվանդներին տարեկան երկու անգամ ներարկելու դեպքում մեկ տասնամյակի ընթացքում կարող է փրկել մոտ 30.000 մարդու կյանք:

Դեղն արժե մոտ 2000 ֆունտ ստեռլինգ (2750 դոլար) մեկ դեղաչափի համար, սակայն դեղամիջոցն արտադրող Novartis ընկերությունը համաձայնել է այն տրամադրել զեղչով, որի չափը չի բացահայտվում: NICE-ը, որը հավաստում է դեղամիջոցներն Անգլիայում և Ուելսում, խորհուրդ է տալիս դեղամիջոցն այն մարդկանց, որոնք ունեցել են ինսուլտ կամ ինֆարկտ, և որոնց չեն օգնում խոլեստերինի իջեցման այլ դեղամիջոցներ:

Փորձագետները հույս ունեն, որ դա կօգնի նվազեցնել կյանքին սպառնացող՝ սրտանոթային համակարգի խնդիրների վտանգը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել