copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:11 04-09-2021

Ղարիբաշվիլին Գախարիային մեղադրել է պետական ինստիտուտները խարխլելու և դավաճանության մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ սուր քննադատությամբ է հանդես եկել իր նախորդի՝ Գեորգի Գախարիայի հասցեին՝ կապված ընդդիմության շարքերն անցնելու սկանդալի հետ: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ղարիբաշվիլիին դուր չի եկել Գախարիայի հայտարարությունը վարչապետի ինստիտուտի անկման վերաբերյալ: Ի պատասխան դրա՝ կառավարության գործող ղեկավարը հիշեցրել է Գախարիայի հրաժարականի պատճառների մասին և նրան մեղադրել դավաճանության մեջ:

«Երեկ ես կարդացի նրա մեկնաբանությունները, երբ նա խոսում էր (վարչապետի) ինստիտուտի անկման մասին: Ուզում եմ բնակչությանը հիշեցնել, և թիմի ներսում այդ մասին բազմիցս ասվել է, այդ թվում՝ նրա ներկայությամբ, որ ինստիտուտի անկում և փլուզում էր այն, որ վարչապետը հրաժարվեց օրենքի և իր պարտավորությունների կատարումից, իրեն պահեց երեխայի նման և հրաժարական տվեց, որպեսզի չձերբակալի Նիկա Մելիային»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նա նաև թվարկել է մի քանի ուժային գործողություններ, որոնք իրականացվել էին Գախարիայի ղեկավարությամբ, երբ նա զբաղեցնում էր Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: «Ինստիտուտի խարխլումն այն էր, որ նա Պանկիսի բերեց հատուկջոկատայիններ: Ամբողջ գյուղը քարեր նետվեցին. ոչ մի մարդ չպատժվեց: Նրա՝ ներքին գործերի նախարար եղած ժամանակ ինստիտուտի երրորդ խարխլումը ակումբներում անհասկանալի հատուկ գործողությունների անցկացումն էր... Մենք տեսանք, թե ինչպես ակումբում գտնվողները վիրավորեցին ոստիկաններին, և նա դուրս եկավ ու ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց հենց ինքն էր անվանել «թմրամոլներ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր