copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 03-09-2021

Սրտաբանները հայտնաբերել են «Վիագրա»-ի օգտակարությունը առիթմիայի դեպքում

«Վիագրա»-ն կարող է ճնշել առիթմիան, պարզել են Մանչեսթերի համալսարանի մասնագետները: Փորձարկման մասին նրանք ավելի մանրամասն պատմել են Circulation Research ամսագրի հոդվածում:

Ոչխարի սրտամկանի բջիջների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սիլդենաֆիլը կարող է պաշտպանել միոցիտները կալցիումի ավելցուկից, ինչը կարող է դառնալ առիթմիայի պատճառ՝ ստիպելով սրտին բաբախել այն ժամանակ, երբ այն պետք է հանգստանա զարկերի միջև: Այնուհետև հետազոտողները սիլդենաֆիլ են ներարկել ոչխարներին, որոնք ունեն պիրուետային փորոքային տախիկարդիա՝ հազվադեպ, բայց առիթմիայի վտանգավոր տեսակ, որի դեպքում փորոքային մկանները գործում են քաոտիկ, իսկ սրտի փականները բաց չեն թողնում արյուն արյան շրջանառության համակարգ: Եթե ​​սրտխփոցը ժամանակին չկայունանա, առիթմիան կհանգեցնի սրտի կանգի:

Պարզվել է, որ սիլդենաֆիլը կարող է սրտի ռիթմը նորմալացնել 90 վայրկյանում և նվազեցնել կրկնակի նոպայի ռիսկը: Հետազոտողները կարծում են, որ դեղամիջոցը կհաջողվի օգտագործել այլ առիթմիաների բուժման համար ևս:

Հետազոտողները առաջին անգամ են ուշադրություն դարձրել առիթմիայի դեպքում սիլդենաֆիլի հնարավոր օգուտների վրա՝ հետևելով դիաբետով հիվանդներին. նրանք, ովքեր սիլդենաֆիլ են ընդունել, նվազել է սրտի նոպայի ռիսկը և մեծացել ինֆարկտից հետո փրկությունը: Թե՛ առիթմիայի և թե՛ պոտենցիայի հետ կապված խնդիրների պատճառը կարող է լինել 5-րդ տիպի ֆոսֆոդիէստերազի ֆերմենտի չափից ավելի ակտիվությունը, որի խտությունն էլ հենց օգնում է նվազեցնել սիլդենաֆիլը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել