copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:47 02-09-2021

Շաբաթ օրը Հալեպն առաջին ինքնաթիռը կընդունի Երևանից. Սիրիայի տրանսպորտի նախարարություն

Սեպտեմբերի 4-ին 2011թ.-ից ի վեր առաջին անգամ Հալեպի օդանավակայանը կընդունի առաջին չվերթը Երևանից։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի տրանսպորտային գերատեսչությունը։

«Հալեպի օդանավակայանը շաբաթ օրը կընդունի Սիրիական ավիաուղիների առաջին միջազգային ինքնաթիռը, որը կժամանի Երևանից։ Դա կնշանավորի երկու պետությունների միջև ավիահաղորդակցության վերականգնումը»,-ասված է Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Բասեմ Մանսուրի խոսքով՝ երկրների միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2011 թ․-ին՝ Սիրիայում պատերազմ սկսվելուց հետո:

«Մինչ պատերազմը Հայկական ավիաուղիները երկու չվերթ էին կատարում, Սիրիական ավիաուղիները նույնպես շաբաթը երկու անգամ թռչում էին Երևան», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Մանսուրի խոսքով` ստորագրված պայմանավորվածությունների համաձայն, կվերականգնվեն Դամասկոսից և Հալեպից դեպի Երևան Սիրիական ավիաուղիների և «Աջնիհաթ աշ-Շամ» մասնավոր ավիաընկերության չվերթները, մոտ ապագայում չվերթները կվերսկսեն նաև հայկական ավիաուղիները:

Ավելի վաղ Հալեպի օդանավակայանի պաշտոնական էջը հաղորդել էր, որ դեպի Երևան ուղիղ չվերթները կիրականացվեն սեպտեմբերից՝ ամեն շաբաթ:

Նշենք, որ Սիրիայում պատերազմից հետո Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները դադարեցվել էին։ Որոշ ժամանակ անկանոն թռիչքներ էին իրականացվում դեպի Դամասկոս, սակայն դրանք էլ դադարեցվեցին համավարակից առաջ։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը