copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:35 02-09-2021

Դումանյանը չի քառատի ուսուցիչներին, բայց կպարտադրի՝ առանց ստիպելու

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հերթական՝ իրեն հատուկ ինքնատիպ հայտարարությունն է արել: Ասել է՝ ուսուցիչները պետք է պարտադիր պատվաստվեն, հետո էլ մեծահոգաբար հավելել է. «Պարտադրանք, դա չի նշանակում ինչ-որ ֆիզիկական պարտադրանք»: Ասել է՝ պատվաստումը պարտադիր է, բայց ոչ ստիպողական: Ստացվում է՝ ուսուցիչներին շնորհ են անում՝ ֆիզիկական պարտադրանքը բացակայում է «պողպատե մանդատի» ժողովրդիշխանության պայմաններում, եւ փառք աստծո, որ գլխատելու կամ քառատելու սպառնալիք չկա:

Նախարարը լուրջ ալիբի ունի, նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, եւ ոչ թե բանասեր, որ պարտավոր լինի իմանալ ստիպողաբար բառի բոլոր հոմանիշները՝ հասկանալու համար, որ ստիպողաբարը նույն պարտադրաբարն է, հարկադրաբարը, բռնին, հարկադրապեսը, ստիպողապեսը…

Իհարկե, ըստ նրա՝ ուսուցիչը կարող է նաեւ չպատվաստվել, բայց ամսվա մեջ 2 անգամ ստիպված կլինի թեստ հանձնել, ու նախարարին բնավ հետաքրքիր չէ, որ երկու թեստի գումարը, դիցուք, 50000 դրամ ստացողի աշխատավարձի կեսից ավելին է:

Դումանյանն իրեն նման պարզունակ հարցերով չի ծանրաբեռնում, նա գիտնական մարդ է,որը քիչ էր մնում նաեւ ԵՊՀ ռեկտոր դառնար, բայց դա ուրիշ պատմություն է: Որպես նախարար՝ նա ամեն ինչ համաշխարհային միտումների համատեքստում է դիտարկում, դրա համար էլ պնդում է. «Պետք է նայենք աշխարհին, պատվաստման նման ցածր ցուցանիշ, ինչպիսին մեր երկրում է, հազվադեպ կգտնեք»:

Ու բերում է ոչ ավել, ոչ պակաս Մեծ Բրիտանիայի օրինակը. «Անգլիայում պատվաստման ցուցանիշը 90 տոկոս է»: Չնայած, նրա բերած թիվը մի քիչ ուռճացված է, այնտեղ 70 տոկոսն է պատվաստված:

Միեւնույն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարը «մոռանում» է ուսուցիչների գրոշաչափ աշխատավարձերը համեմատել իր համար օրինակելի Մեծ Բրիտանիայի ուսուցիչների աշխատավարձերի հետ: Իհարկե, Մեծ Բրիտանիայում աշխատավարձը տարբերակված է, եւ օրինակ Բրիսթոլում, Քեմբրիջում կամ Լոնդոնում այն շատ ավելի բարձր է, քան ասենք, Մանսֆիլդում: Տեղի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մանկավարժների տարեկան միջին աշխատավարձը Մեծ Բրիտանիայում կազմում է 32524 ֆունտ, դասախոսներինը՝ 40000-ից ավելի, եւ որքան տեւական է աշխատանքային փորձը, այնքան բարձր՝ աշխատավարձը:

Հայաստանում, սակայն, երկրաչափական պրոգրեսիայով աճում են միայն նախարարների ու մնացյալ պաշտոնյաների աշխատավարձերն ու կրթության ոլորտի մշակների ուսերին դրված բեռը:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել