copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:38 01-09-2021

Ռուս երիտասարդին ստիպել են ներողություն խնդրել գեյ-ադրբեջանցիների հասցեին խոսքերի համար

Բաքվի բնակիչը ստիպված է եղել ներողություն խնդրելու տեսանյութ ձայնագրել՝ ադրբեջանական երիտասարդության բարքերի մասին հայտարարություններ անելուց հետո: Վալերի անունով երիտասարդը թրավել-բլոգեր Պյոտր Լովիգինին տված հարցազրույցում պատմել է ադրբեջանցիների կյանքի որոշ ինտիմ առանձնահատկությունների մասին, որով առաջացրել է վրդովմունքի ալիք:

Վալերիի խոսքով, տեղացի տղամարդիկ մեծ խնդիրներ ունեն կանանց հետ ծանոթության առումով, քանի որ Ադրբեջանի մայրաքաղաքի տիկնայք որոշակի դրամական մոտեցում են պահանջում իրենց նկատմամբ: Եթե տղամարդը չունի բավարար գումար մադմուազելին նվաճելու համար, նրան չեն օգնի ո՛չ ծանոթությունը, ո՛չ շարունակությունը:

«Որքան գումար է հարկավոր աղջկա համա՞ր,- ասել է Վալերին:- Դա, իհարկե, աղջկանից է կախված»:

Նրա խոսքով, Բաքվի «բարձրակարգ» աղջիկները մեծ ծախսեր են պահանջում, ուստի շատ տղամարդիկ խնդիրներ ունեն ընդհանրապես անձնական կյանքում իրենց իրացման և մասնավորապես մի շարք կարիքների բավարարման հետ կապված: Վալերին հայտարարել է, որ ծանոթությունների նկատմամբ կանանց հատուկ մոտեցման պատճառով, իբր, տեղացի տղամարդիկ ավելի ու ավելի են զբաղվում նույնասեռ հարաբերություններով և նույնիսկ կենդանիների հետ շփումներով:

Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», Վալերիի բացահայտումները «Վոզրոժդենիե» խմբավորման տեղական ակտիվիստների դուրն ընդհանրապես չեն եկել: Անհայտ անձինք սկսել են սպառնալ տղամարդուն, և դրա հիման վրա նա տեսագրել է տեսանյութ՝ ներողություն խնդրելով իր ասածի համար: Վալերին ներողություն է խնդրել «ամբողջ ադրբեջանցի ժողովրդից»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը