copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:48 01-09-2021

Գիտելիքը կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ,

Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք:

Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը: Հանուն սեփական հզորության և ուժի՝ պետությունն ինքը պետք է բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից սոցիալական վիճակի կամ հաշմանդամության պատճառով, որ ներառականությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը լինեն մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում։

Գիտելիքը նաև կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է։ Մանկավարժների անձնուրաց ջանքերն են սերունդների դաստիարակությամբ ապահովում ճիշտ կրթություն, որ պետք է գնահատել մեծ ակնածանքով: Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը