Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:33 31-08-2021

Ինչո՞ւ Փաշինյանի զանգերին չի պատասխանել. Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված ԳորիսՈրոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ որևէ պատահականություն չկա, և իրականում ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Ավելին, մեր աղբյուրները հայտնում են, որ ճանապարհի փակվելուց անմիջապես հետո երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձել է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել: Ռուսական քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ այդպիսով ՌԴ նախագահը Փաշինյանին մեկ անգամ ևս հասկացրել է, որ առանց իր միջնորդության սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ, իսկ Ռուսաստանին որևէ կերպ շրջանցելն ուղղակի անմիտ գործողություն կլինի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել