Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:01 30-08-2021

Գիտնականները գտել են քաղցկեղածին ուռուցքների «աքիլլեսյան գարշապարը»

Գիտնականների միջազգային խումբը՝ կանադացի մասնագետների գլխավորությամբ, հայտնաբերել է ֆերմենտ, որը թթվածնի անբավարարության պայմաններում քաղցկեղածին բջիջները պաշտպանում է մահից: Եթե ​​կասեցվի դրա արտադրությունը, դա թույլ կտա դանդաղեցնել կամ դադարեցնել ուռուցքի աճը: Այս մասին նրանք ավելի մանրամասն պատմել են Science Advances ամսագրում տեղ գտած հոդվածում:

Ուռուցքների չափերի աճի համար դրանք ավելի ակտիվ արյան շրջանառության կարիք ունեն՝ ապահովելու համար թթվածնով: Հաճախ դրա հետ կապված խնդիրներ են ծագում, և թթվածնի անբավարարությունից քաղցկեղածին բջիջներում կուտակվում է թթվայնություն: Այնուամենայնիվ, բջիջներն ազատվում են թթվից՝ օգտագործելով թթվայնության կարգավորիչը՝ կարբոանհիդրազ-9 (CAIX): Սա ի վերջո թույլ է տալիս նրանց հարմարվել բուժմանը և ագրեսիվ աճել՝ մետաստազներ տարածելով այլ օրգաններ:

Մկների վրա նոր փորձերը ցույց են տվել, որ NFS1 ֆերմենտը առանցքային դեր է խաղում CAIX-ի արտադրության մեջ: Առանց դրա բջջին սպասվում է ֆերոպտոզ՝ օքսիդացման նեկրոտիկ մահ: Իսկ քաղցկեղածին ուռուցքների մեջ NFS1-ն արգելափակող միջոց գտնելը կդանդաղեցնի կամ նույնիսկ կդադարեցնի դրանց աճը՝ բուժումը դարձնելով շատ ավելի արդյունավետ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին