Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:32 27-08-2021

Իտալիա, «Յուվե», Թուրին…դուք միշտ իմ սրտում եք. Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդ» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտի գրառում է կատարել.

«Այսօր ևս հեռանում եմ մի աներևակայելի ակումբից, որն «ամենամեծն» է Իտալիայում և լավագույններից է Եվրոպայում: Ես իմ սիրտն ու հոգին տվել եմ «Յուվենտուսի» համար: Միշտ կսիրեմ Թուրինը: «Յուվեն» հարգեց ինձ, իսկ ես փորձեցի պատասխանել՝ պայքարելով նրա համար յուրաքանչյուր խաղում, ամեն մրցաշրջանում, ամեն մրցումում: Ի վերջո, կարող ենք հետ նայել և հասկանալ, որ հասել ենք մեծ ձեռքբերումների: Իհարկե, ոչ այն ամենին, ինչին ցանկանում էինք, բայց, այնուամենայնիվ, մենք միասին գրել ենք բավականին գեղեցիկ պատմություն:

«Յուվենտուսը» մեծ սիրո պատմություն է: Սպիտակը գրկում է սևին:

Ես միշտ կլինեմ Ձեզնից մեկը: Հիմա դու իմ պատմության մի մասն ես, այնպես, ինչպես ես եմ քո պատմության մի մասը: Իտալիա, «Յուվե», Թուրին…դուք միշտ իմ սրտում եք»,-գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ պորտուգալացին 12 տարի անց վերադարձել է ԱՊԼ ու կրկին հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից