copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:56 27-08-2021

Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի հերթական ռեկորդն է սահմանել

Սեւանցի եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող, Գինեսի գրքի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը Սևան քաղաքի երկաթգծի կայարանում անցկացված ստուգատեսի ժամանակ հերթական ռեկորդն է սահմանել։

Ինչպես տեղեկացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարազդատ Հակոբյանը մեկ ձեռքով տեղաշարժել է իրար կցված 4 վագոն՝ 84 տոննա ընդհանուր քաշով։ Ռեկորդի գրանցմանը ներկա են եղել Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ և մարզասերներ։ Ռեկորդը գրանցել և Վարազդատին առաջինը շնորհավորել է Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։

«Գինեսի գրքի առաջին ռեկորդը Վարազդատը սահմանել է 2019 թվականի հոկտեմբերին՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա կշռող վագոնը։Սա նրա հերթական անհավանական նվաճումն է։ Նրա հաղթանակները միջազգային մրցաշարերում բավականին պատկառելի են, սակայն նա շարունակում է հիացնել ու զարմացնել մարզաշխարհի ներկայացուցիչներին, ավելի ու ավելի բարձրացնել Սեւան քաղաքի, Հայաստան աշխարհի մարզական պատիվը։ Մենք հպարտ ենք նրա սահմանած ծանրակշիռ, համաշխարհային ռեկորդներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել