copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:36 27-08-2021

Ալիևի և Նիկոլի պայմանավորվածությունները մնալու են իբրև իրենց անձնական հարաբերությունների վերհուշ. Իշխան Սաղաթելյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուց հետո հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծել է հերթական հանցագործությունը՝ փակելով կենսական նշանակության ճանապարհները՝ Հայաստանի հարավում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտվողական քաղաքականությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, բայց իրականում նոր կապիտուլյացիայի գնալու ցանկությունը, ինչպես նաև խաղաղության միակողմանի քարոզը մեզ կանգնեցրել են հերթական դժբախտության շեմին։

Գործադիր իշխանությունն՝ իր ղեկավարով հանդերձ, շարունակում է չհասկանալ, որ տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում ի պաշտոնե Հայաստանի շահերի պաշտպանությանը կոչված անձը Սյունիքի հայկական տարածքները խայտառակ կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Ալիևի ցինիկ պահանջներին։

Սիրելի' հայրենակիցներ, ինչպես պնդում էինք նախընթաց ամիսներին՝ մեր երկիրը վտանգի տակ է, ճգնաժամը՝ չհաղթահարված։

Փաստ է, որ գործող իշխանությունը ոչ ցանկություն, ոչ էլ, առավել ևս, կարողություն ունի համախմբելու մեր հասարակությունը և պաշտպանելու մեր ժողովրդին ու պետականությունը։

Թշնամին օր օրի ավելի է լկտիանում՝ փորձելով հասնել մեր պետության անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդմանը, տարածքի մի կարևոր հատվածի նվաճմանը և էթնիկ զտմանը։ Այս պայմաններում, գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քայլերի ու գործողությունների իշխանական ընկալումն այդպիսին էր։

Սիրելի' ժողովուրդ, համախմբվելու, մեր երկիրն ու պետականությունը ոչնչացման վտանգից փրկելու հրամայականը կենսական անհրաժեշտություն է։

Ալիևին վերստին զգուշացնում ենք՝ հայ ժողովուրդը չի' հանդուրժել և չի' հանդուրժելու ևս մեկ կապիտուլյացիա, իսկ իր և Նիկոլի պայմանավորվածությունները մնալու են իբրև իրենց անձնական հարաբերությունների վերհուշ»,- գրել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի