copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:03 25-08-2021

Ինչպես են հակաբիոտիկներն ազդում կյանքի տևողության վրա. կենսաբաններ

Ֆլինդերսի համալսարանի և առողջապահության ու բժշկական հետազոտությունների Հարավ-ավստրալական ինստիտուտի ավստրալացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկները փոխում են մկների աղիքային միկրոբիոտան, ինչն ազդում է նրանց կյանքի տևողության վրա: Հոդվածը հրապարակվել է Cell Reports գիտական ​​ամսագրում:

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հակաբիոտիկների ազդեցությունը ամբողջ կյանքի ընթացքում՝ մանկությունից մինչև ծերություն: Սա առաջին նման աշխատանքն է:

«Առաջին անգամ մենք հետևել ենք, թե ինչպես է մկների ամբողջ կյանքի ընթացքում ազդում վաղ տարիքում հակաբիոտիկների օգտագործումը ստամոքսի միկրոբիոմայի փոփոխության վրա»,- ասում է հետազոտական ​​խմբի ղեկավար Դևիդ Լինը:

Պարզվել է, որ մկների ստամոքսում հակաբիոտիկների ընդունումից հետո ձևավորվել է մանրէների երկու խմբերից մեկը, որոնք հոդվածում կոչվում են PAM 1 և PAM 2:

«PAM 2 խմբի մկները մահացել են մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան PAM 1 միկրոբիոմայով մկները, չնայած երկու խմբերն էլ ենթարկված են եղել միևնույն հակաբիոտիկների ազդեցությանը»,- ասվում է տեքստում:

Պատճառն այն է, որ PAM 2 միկրոբիոմայով մկները ավելի մեծ տարիքում ցուցաբերել են ինսուլինի դիմադրություն, ինչը վկայում է նյութափոխանակության դիսֆունկցիայի մասին: Բացի դրանից, նրանք ավելի շատ բորբոքումներ են ունեցել տարբեր հյուսվածքներում, ներառյալ ուղեղը և լյարդը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին