copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:34 24-08-2021

Թալիբները խաղաղ բնակչության զանգվածային մահապատիժներ են իրականացնում․ ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղեկատվություն է ստանում այն ​​մասին, որ Աֆղանստանում թալիբները խախտում են մարդու իրավունքները, մասնավորապես՝ զանգվածային մահապատիժներ են իրականացնում խաղաղ բնակիչների և ոչ զինվորականների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Թալիբանը» խրախուսում է երեխաներին մասնակցել մարտերին՝ սահմանափակելով կանանց իրավունքները և ճնշելով ցույցերը:

Նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ստեղծել հատուկ մեխանիզմ՝ Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու և Թալիբանի կողմից իրենց խոստումների կատարմանը հետևելու համար, ինչպես նաև Պակիստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության խնդրանքով արտակարգ հանդիպում անցկացնել:

««Թալիբանը» ստանձնել է հատուկ պարտավորություններ՝ հարգելու կանանց աշխատանքի և աղջիկների դպրոց հաճախելու իրավունքը՝ որպես իսլամական օրենքի թալիբների մեկնաբանության մաս: Նրանք նաև հայտարարել են, որ կհարգեն էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները և ձեռնպահ կմնան կառավարության կամ միջազգային հանրության հետ համագործակցած անձանց նկատմամբ հաշվեհարդարից», - ասել է Բաչելետը՝ ելույթ ունենալով ՄԻԽ-ի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թալիբները սկսել են Աֆղանստանի վարչակազմի համար քաղաքական խորհրդի ձեւավորումը, որը բաղկացած կլինի տասներկու հոգուց: Հստակեցվում է, որ խորհրդի կազմավորմանը մասնակցելու համար կհրավիրվեն Աֆղանստանի նախկին կառավարության որոշ անդամներ: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ թալիբներն այս քայլին գնացել են միջազգային հանրության աչքում օրինականությունը բարձրացնելու նպատակով:

Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Թալիբները վերահսկում են նաեւ երկրի մայրաքաղաք Քաբուլը: Հազարավոր մարդիկ ապաստանել են մայրաքաղաքի օդանավակայանում՝ փորձելով հեռանալ երկրից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը