Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:44 24-08-2021

Քաբուլում անհայտ անձինք ուկրաինական ինքնաթիռ են առևանգել

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը հայտնել է, որ ուկրաինացիներին տարհանելու համար Քաբուլ ժամանած ինքնաթիռը անհայտ անձինք առգրավել և դրանով այլ ուղևորներ են տարել Իրան։

«Անցյալ կիրակի մեր ինքնաթիռը գրավեցին այլ մարդիկ: Երեքշաբթի մեր ինքնաթիռը փաստացի գողացել են, այն ուկրաինացիներին տարհանելու փոխարեն ուղևորվել է դեպի Իրան անհայտ ուղևորներով», - ասել է նա Հանրային ռադիոյի եթերում ՝ չմանրամասնելով, թե միջադեպը ինչով է ավարտվել:

Ենինը նշել է, որ քաղաքացիներին տարհանելու հաջորդ երեք փորձերը նույնպես անհաջող են եղել, քանի որ ուղևորները չեն կարողացել մուտք գործել օդանավակայան:

Կիրակի, օգոստոսի 22 -ին, ռազմական տրանսպորտային երրորդ ինքնաթիռն է Աֆղանստանից ժամանել Կիևի Բորիսպոլի օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 83 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 31 քաղաքացի: Մնացած ուղևորները օտարերկրյա լրագրողներ և հասարակական գործիչներ են, ովքեր օգնություն են խնդրել:

Ամենից շատ դիտված