copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:12 24-08-2021

Փնտրվում են ֆրոնտի զինվորներ. Հրապարակ

ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, ե՛ւ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որեւէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։

Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացրել է Արամ Վարդեւանյանի եւ Աննա Մկրտչյանի թեկնածությունը, իշխանական խմբակցությունում կատակում են, որ ավարտվել են վահագնհովակիմյանական ժամանակները, եթե նախկին գործընկերներին մեծն սահմանադրագետը կարողանում էր ֆռռացնել եւ իշխանական նախագծերն անցկացնել, ապա հիմա վստահ չեն դրանում։

Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈՒ-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը