copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 08:14 23-08-2021

Ուկրաինայի ազգային անվտանգության քարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը Իրանում խոցվել է ռուսական հրթիռով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը 2020 թվականի հունվարին խոցվել է ռուսական արտադրության «Տոր-Մ 1» հրթիռով, գրում է «Վեստի Ուկրաինան»:

Դանիլովն ընդգծել է, որ Ազգային ավտնագության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) այս եզրակացությանն է եկել հետաքննության մեկնարկից «երկու ժամ» հետո: «Մենք մեր մասնագետներին աննախադեպ կարճ ժամանակում ուղարկեցինք Թեհրան, և հաջորդ առավոտյան մենք պաշտոնական հաղորդագրություն տվեցինք, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության «Տոր-Մ 1» հրթիռով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Նրանք բոլորը մահացել են: Այնուհետեւ Իրանը ստանձնեց պատասխանատվությունը, ընդունելով, որ հարվածն անզգուշաբար իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կենտրոնի կողմից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ