Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:27 22-08-2021

Վաշինգտոնը փոխել է Քաբուլից տարհանման հրամանը՝ ԻՊ-ի սպառնալիքի պատճառով․ Associated Press

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ինքնուրույն չգալ Քաբուլի օդանավակայան՝ «Իսլամական պետության» սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային:

Աղբյուրը նշել է, որ ամերիկացիների փոքր խմբերին (որոնց կարող են միանալ նաև ԱՄՆ-ի հետ համագործակցող աֆղանացիները) կստանան խիստ հրահանգներ, թե ինչպես հասնել տարանցիկ կետերին, որտեղ զինվորականները կսպասեն նրանց:

Ավելի վաղ Աֆղանստանում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցները խնդրել էին ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Քաբուլի օդանավակայան ուղեւորություններից: Միայն ամերիկացիները, ովքեր ունեն գործողությունների համապատասխան ծրագիր, թույլատրված են այնտեղ լինել:

Դիվանագետները նաև խորհուրդ են տվել ամերիկացիներին հատկապես զգույշ լինել բազմության մեջ գտնվելիս և խստորեն հետևել տեղական իշխանությունների ցուցումներին: Բացի այդ, դեսպանատանն ընդգծել են, որ Աֆղանստանից դուրս գալու միակ ճանապարհը կայքի հատուկ ձեւի լրացումն է:

Ավելի վաղ ՝ օգոստոսի 15 -ին, արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել էին Աֆղանստանի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու մասին: Դրանից հետո հազարավոր մարդիկ հավաքվել էին Քաբուլի օդանավակայանում. նրանք փորձում են փախչել երկրից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել