copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:42 19-08-2021

Աֆղանստանից փախած նախագահը խոստացել է վերադառնալ

Հրաժարական տված և երկրից փախած Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին խոստացել է վերադառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի տեսաուղերձը:

«Ինձ ստիպել են հեռանալ Քաբուլից, ես չէի ուզում մայրաքաղաքում արյունահեղության պատճառ դառնալ»,- բացատրել է Գանին:

Նա նաև ասել է, որ նախքան երկիր վերադառնալը շարունակելու է խորհրդակցություններ անցկացնել՝ իր ջանքերը ներդնելով Աֆղանստանի ժողովրդի շահերի համար պայքարում:

Այժմ Գանին գտնվում է Աբու Դաբի քաղաքում: Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլահ Խան Մոհամադին Ինտերպոլին կոչ է արել ձերբակալել Գանիին «հայրենիքը վաճառելու համար»: