copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 09:38 19-08-2021

Ալեքսանդր Գրիգորյան. Կարծում եմ՝ ամեն ինչ կվճռվի Երևանում

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» դիմակայության առաջին խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Բնականաբար, չեմ կարող ասել, թե խաղին ինչ խաղաոճով կխաղանք, բայց կարող եմ ասել, որ մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր հիմնական սկզբունքներից: Մեզ համար գնդակի տիրապետումը շատ կարևոր է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերահսկենք գնդակի տեղաշարժը: Կարծում եմ, որ դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում: Ակնհայտ է, որ «Ռեյնջերսը» դիմակայության բացահայտ ֆավորիտն է, բայց շատ հաճախ անակնկալներ են լինում, երբ մրցակիցը լիարժեք պատրաստ է լինում»,-ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր. մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23-ին:

Խաղը կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը