copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:35 18-08-2021

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, դա բացառվում է․ Իշխան Սաղաթելյան

Մեր մտահոգությունները պայմանավորված են Հայաստանի սահմանին տիրող լարվածությամբ։ Թշնամին արդեն երեք ամիս է՝ ներխուժել է Հայաստանի սահման, ունենք գերիներ, զոհեր, վիրավորներ։ Մեր մտահոգությունները չեն կարող փարատվել, որովհետև թշնամին շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով խորհրդարանում փակ ֆորմատով տեղի ունեցած հանդիպմանը, որը վերաբերում է սահմանային իրավիճակին․

«Բազմաթիվ հարցեր ենք տվել ու պատասխաններ ստացել, դրանց մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով ամբողջությամբ չեն մեկնաբանվել։ Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այդ հանդիպումները։ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել և մենք հսկայական ծավալի աշխատանք ունենք անելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ այդ հանդիպմանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Հարցին, թե հանդիպմանը իշխանության կողմից ակնարկներ եղե՞լ են այն մասին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե պետք է խաղաղության պայմանագիր կնքվի և Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, հակառակ պարագայում պատերազմ է լինելու, Սաղաթելյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, դա բացառվում է։ Օգտվելով ստեղծված իրավիճակից, թշնամի երկրի ղեկավարը փորձելու է այս ընթացքում ճնշումների, սադրանքների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու պահվածքը մեզ համար ակնհայտ է, խնդիրն այն է, որ թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք դիմագրավում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ինչ փաթեթ կա»,- հավելեց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել