copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:51 16-08-2021

Ճապոնիայում հրաբուխը նոր կղզի է ստեղծել

Ճապոնիայում առափնյա պահպանության ծառայությունը նոր կղզի է հայտնաբերել երկրի ծովային տարածքում: Այն ձևավորվել է հրաբխի ժայթքման արդյունքում: Այս մասին հայտնում է Kyodo News-ը:

Հաղորդվում է, որ կղզին հայտնաբերվել է կիրակի`ուրբաթ օրը տեղի ունեցած ժայթքումից հետո: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է նոր կղզու մոտակայքում մեծ քանակությամբ ծխի և մոխրի առկայության մասին:

Սպասվում է նաև ստորջրյա հրաբխի կրկնակի ժայթքում`դրա ակտիվության պատճառով: Նորաստեղծ կղզին ունի մեկ կիլոմետր տրամագիծ և իր ձևով նման է «C» տառին:

Վերջին անգամ նման երևույթներ հրաբխի ժայթքման հետևանքով նկատվել են 1904, 1914 և 1986 թվականներին, սակայն այս բոլոր կղզիներն արդեն ջրի տակ են անցել:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր