Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:18 16-08-2021

Աֆղանստանի նախագահը մեկնել է Օման․ «Ազատություն» ռադիոկայան

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին Դուշանբեից մեկնել է Օման։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Տաջիկստանի ավիացիոն իշխանությունները Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարության հետ համաձայնեցրել են Հանիի ինքնաթիռի թռիչքը այս երկրների տարածքներով:

Տաջիկստանի ԱԳՆ-ն միաժամանակ հայտնել է, որ Հանիի ինքնաթիռը Դուշանբեում վայրէջք չի կատարել:

Այս տեղեկությունը հաստատում է Աֆղանստանի Ազգային իսլամական շարժման նախագահ, մարշալ Աբդուրաշիդ Դոստումի դուստրը՝ Ռոհիլա Դոստումը: Նախորդ օրը նա Facebook-ում գրել է, որ Հանիի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Դուշանբեի վրայով, որից հետո ուղղվել է դեպի Օման:

Հիշեցնենք, որ թալիբները գրավել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Արյունահեղությունից խուսափելու համար կառավարությունը նրանց հանձնել է իշխանությունը: Հանին հեռացել է երկրից:

Ինչպես հաղորդվում է, թալիբները մտադիր են Աֆղանստանը հայտարարել իսլամական էմիրություն: Մինչ այդ, ըստ նրանց, երկրում անցումային շրջան չի լինելու. նրանք ծրագրում են ամբողջությամբ վերահսկել իշխանությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան