copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:04 16-08-2021

Թալիբները գրավել են Քաբուլի բոլոր շրջանները

«Թալիբան» շարժումը (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) վերահսկում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բոլոր տարածքները: Այս մասին հայտնում է Ariana News հեռուստաալիքը՝ շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդին հղումով:

Նրա խոսքով՝ շուտով սկսվելու են քաղաքի գիշերային պարեկությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբան» շարժումը մտադիր է հայտարարել նախագահական պալատից Աֆղանստանի իսլամական էմիրության ստեղծման մասին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը և մեկնել Տաջիկստան:

Ամենից շատ դիտված