copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:37 14-08-2021

Կանադան մտադիր է ընդունել Աֆղանստանից մինչև 20 հազար փախստականների

Կանադայի իշխանությունները պատրաստ են ընդունել Աֆղանստանից մինչև 20 հազար փախստականների, որոնց վտանգ է սպառնում «Թալիբան» շարժման կողմից իշխանության գրավման դեպքում: Այս մասին հայտարարել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Մարկո Մենդիչինոն:

Հատկապես խոցելի կատեգորիային են պատկանում կանայք, ովքեր Աֆղանստանում պաշտոնապես զբաղեցրել կամ զբաղեցնում են պաշտոններ, քաղծառայողները, թարգմանիչները և այլ անձինք, ովքեր համագործակցել են Ամերիկայի և արևմտյան այլ երկրների հետ:

Նախարարը հաղորդել է, որ փախստականներով մի քանի ինքնաթիռներ արդեն օդ են բարձրացել, որոնցից առաջինը նախօրեին վայրէջք է կատարել Տորոնտոյում:

Ինչպես և ԱՄՆ-ը, Կանադան ևս իր դեսպանատան տարհանման համար Աֆղանստան է ուղարկել զինվորականների:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի