Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:53 13-08-2021

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱԻ արդարադատության նախարարության պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 13-ին հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավար կազմի, ինչպես նաև նախարարությանը կից գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ՝ ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, ինչպես նաև առաջիկայում հետագա աշխատանքներն ու արդյունավետության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Պետնախարարն իր խոսքում նշել է, որ առայսօր ամենաքիչն է զբաղվել արդարադատության ուղղությամբ՝ մի կողմից ընդգծելով այս ոլորտի պատասխանատուների պրոֆեսիոնալ աշխատանքը, մյուս կողմից մատնանշելով այլ բնագավառներում անհապաղ լուծումներ պահանջող առկա հրատապ խնդիրները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր արդարադատության նախարարության համակարգը բնականոն աշխատանքային ընթացք ունի, սակայն մի շարք խնդիրներ կան, որոնք այս կամ այն ձևով ազդում են աշխատանքի արդյունավետության վրա: Խնդիրների մի մասը հնարավոր է լուծել, բայց կան հարցեր, որոնց համակարգային մոտեցում է անհրաժեշտ»:

Հանդիպմանը արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավարները պետնախարարին հակիրճ ներկայացրել են իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին:

Հանդիպման ավարտին պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ այսուհետ նման հանդիպումները շարունակական կլինեն:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել