copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:25 13-08-2021

ՌԴ ԱԳՆ-ն BBC-ի լրագրողին թույլ չի տվել շարունակել աշխատանքը երկրում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է երկարաձգել բրիտանական BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի մոսկովյան թղթակից Սառա Ռեյնսֆորդի աշխատանքային վիզան: Նա պետք է լքի երկիրը մինչև օգոստոսի 31-ը, հաղորդում է Bloomberg- ը:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ սա պատասխանն է Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականությանն ու ռուս լրագրողներին վիզա տրամադրելուց հրաժարումին: Թե կոնկրետ ում մասին է խոսքը, չի հստակեցվում:

Սա վերջին տասը տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը փաստացի արտաքսում է բրիտանացի լրագրողին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել