copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:53 10-08-2021

Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա։

Ի վերջո, ընտրության հենց հաջորդ օրը մարդը անկեղծորեն գրեց՝ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։

Իսկ ապշելուն իրական օրակարգի ու իրական վտանգների միտումնավոր կամ դիլետանտաբար անտեսումն է։

Եվ այսպես, կարծես թե առարկայանում է Տավուշի՝ արդեն բացառապես «անկլավ» որակվող բնակավայրերի Ալիևի քարտեզով վերաձևումը։

Որպեսզի մի թեթև պարզ լինի, թե ի՞նչ կստացվի, օրինակ, Ոսկեպարի հողերի հանձնումից հետո, ասեմ․ տալով այդ տարածքները՝ մենք կորցնելու ենք վերահսկողությունը հայ-վրացական մայրուղու նկատմամբ։

Ոմանք կասեն՝ հետո՞ ինչ։

Հա էլի, առանձնապես ոչինչ։

Պարզապես, այդ տարածքները տալով՝ մենք կկորցնենք Հայաստանի ինքնիշխանության մի օղակ, սուվերենության մի օղակ էլ կկորցնենք, երբ մի օր էլ պարզվի, որ այլևս նաև հայ-իրանական սահմանի վերահսկողության խնդիր ունենք՝ էս դեպքում էլ Սյունիքով։

Ու սառնարանի «ճտիկի» մակարդակի քաղաքական «դիսկուրսիստները» կհասկանան, որ մենք այլևս չունենք որևէ ճանապարհ, որը թշնամու ուղիղ վերահսկողության և թիրախի տակ չէ։

Պարզապես, որ չունեցանք պետություն, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանն ու շարունակելու սառնարանի «ճտիկի» կլասի էս «հոթ-լեվլ» քաղաքական դիսկուրսները»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել