Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 08:53 08-08-2021

Շատ դժվար է պատկերացնել ակումբն առանց քեզ․ Ինիեստան՝ Մեսսիին

Բարսելոնայի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաջողություն է մաղթել հարձակվող Լիոնել Մեսսին նրա՝ կատալոնական ակումբից հեռանալուց հետո։

«Մենք միասին 14 տարի ենք անցկացրել, շատ պահեր ենք ապրել միասին՝ հրաշալի և ոչ այնքան հաջող, բայց միշտ միասին ենք մնացել։ Շատ դժվար է պատկերացնել ակումբն առանց քեզ կամ «Կամպ Նոուում» քեզ այլ ակումբի մարզաշապիկով տեսնելու հավանականությունը։ Ցանկանում եմ, որ ընտանիքիդ ու քեզ մոտ ամեն ինչ հիանալի լինի։ Հաջողություն, Լեո՛։ Հաճելի էր քեզ հետ խաղալը»,- գրել է Ինիեստան ինստագրամյան իր էջում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կատալոնական ակումբը հայտարարեց, որ ֆինանսական ու կառուցողական հարցերից ելնելով՝ Բարսելոնան չի կարող երկարաձգել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել