copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:42 07-08-2021

Ֆրանսիայում բողոքում են սանիտարական սահմանափակումների խստացման դեմ

Ֆրանսիայի ավելի քան 150 քաղաքների բնակիչներ շաբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, նախատեսում են բողոքի ցույց
կորոնավիրուսի տարածման հետ կապված երկրի իշխանությունների ձեռնարկած նոր սահմանափակող միջոցների դեմ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ շաբաթ խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որը պարտադրում է բժշկական անձնակազմի պատվաստումը և սանիտարական անցագրերի օգտագործումը:

Առանց սանիտարական անցագրերի քաղաքացիներին չի թույլատրվի այցելել սրճարաններ և ռեստորաններ, խոշոր սուպերմարկետներ, համերգների և ներկայացումների: Սա մեծ դժգոհություն է առաջացրել ֆրանսիացիների շրջանում:

Ֆրանսիայում սա արդեն չորրորդ զանգվածային բողոքն է՝ ընդդեմ COVID-19-ի սահմանափակումների:

Հիշեցնենք, որ Բեռլինում հակակարանտինյան ցույցի ժամանակ ձերբակալվել էր գրեթե 600 մարդ: Կարանտինային սահմանափակումների դեմ բողոքի ակցիաները բախումների են հանգեցրել ոստիկանության հետ: Իրավապահները պղպեղի սփրեյ են օգտագործել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ