Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:40 06-08-2021

Տասնվեցամյա պատանին ձերբակալվել է հորն սպանելու կասկածանքով․ ՔԿ

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում օգոստոսի 6-ին 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 16-ամյա որդին։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել տղամարդու դի՝ կրծքավանդակի, պարանոցի շրջաններում բազմակի ծակած-կտրած վերքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն նշված վնասվածքները պատճառվել է վերջինիս անչափահաս՝ 16-ամյա որդու կողմից: Պատանին ձերբակալվել է՝ հորն սպանելու կասկածանքով:

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները:

ՀՀ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել