Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:09 06-08-2021

Իրանի նոր նախագահը հանդես է եկել միջուկային զենքի վերաբերյալ հայտարարությամբ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է, որ երկիրը միջուկային զենք չի ստեղծի: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին հինգշաբթի՝ օգոստոսի 5-ին:

«Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և ըստ Գերագույն առաջնորդի՝ միջուկային զենքն արգելված է և այն տեղ չունի Իրանի պաշտպանական ռազմավարության մեջ», - ասել է Ռաիսին:

Նա հավելել է, որ Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է հանվեն:

«Ցանկացած դիվանագիտական ​​ծրագիր, որը կհանգեցնի այս նպատակին, կաջակցվի մեր կողմից», - վստահեցրել է Իրանի նախագահը:

Հինգշաբթի ավելի վաղ Ռաիսին երդվել է՝ ստանձնելով Իրանի նախագահի պաշտոնը: Նախագահի երդմնակալությունը տեղի է ունեցել Թեհրանի խորհրդարանի շենքում՝ դատական ​​և օրենսդիր իշխանությունների ղեկավարների, զինվորականների, իրանցի այլ պաշտոնյաների ներկայությամբ, ինչպես նաև 80 երկրներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:

Իսկ երեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից Ռաիսիի նախագահությունը հաստատելու արարողությունը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Ռաիսիի երդմնակալությանը մասնակցել է նաև վարչապետ Փաշինյանը։ Երկու նախագահները նաև առանձին հանդիպում են ունեցել և քննարկել են հայ-իրանական համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից