copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:03 04-08-2021

Նախ պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների. Սեյրան Օհանայն

Խաղաղության ֆոնին Հայաստանի հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների:

Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սերրան Օհանյանը` անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու հարցին: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։

«Մեր տեսակետն այլ է: Նախ պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում և սահմանագծում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար Հայաստանը բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։

«Այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան։ Այդ իրավիճակում մեր սահմանները պետք է ամրապնդենք, և ԱԺ-ն իր գործառույթների շրջանակում պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, աջակցի զինված ուժերին։ Նաև այն ղեկավարներին, ովքեր պատասխանատու են սահմանների համար, կանչի թե հաշվետվության, թե հարցապնդումների, թե այլ գործընթացների: Նրանց հետ միասին գնա տեղում ճշտումներ կատարի և մենք մեր սահմանները պահպանենք: Այլ բան է, որ Ադրբեջանն այսօր ներխուժել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է։ Դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Օհանյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում իրականացնելու դեպքում Հայաստանը, հատկապես Սյունիքի հատվածը ենթարկվելու է տնտեսական մեծ ճնշման, և այս վերջին հատվածում հակառակորդը փոխելու է ժողովրդագրական պատկերը։

«Պարզ ասած թուրքերը գալու են լցվեն և տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների և այլ անուններով գնելու են անշարժ գույք, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալու»,- եզրափակեց Օհանյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել