copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:47 04-08-2021

Երբ Ադրբեջանն սկսում էր անօդաչուների արտադրությունը, Դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ. Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին

Այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավոր Հակոբ Արշակյանն իր ելույթում նշեց, որ Սեյրան Օհանյանը՝ որպես ՀՀ ՊՆ նախկին նախարար, պատասխանատու է եղել բանակի մարտունակության համար:

«Երբ Ադրբեջանը 2001 թվականին ստեղծում էր ռազմաարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն և սկսում էր անօդաչուների արտադրությունը, Դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ՝ 10 տարի առաջ, որպեսզի հայակական բանակը տեխնոլոգիապես և գիտելիքի ձեռքբերման առումով նույնպես զարգանա»,-հարցրեց Հակոբ Արշակյանը Սեյրան Օհանյանին:

Վերջինիս խոսքով՝ ասվածը մեղադրանք չէ, այլ «բաներ, որ պիտի արձանագրենք ու անցնենք առաջ»:

«Որևէ բան քննադատելիս պիտի խնդրեմ, որ սա էլ հիշեք»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը