copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:52 04-08-2021

Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջհանդամին ցանկանան. Արտակ Զաքարյան

Սրանց վախերը՝ սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից։ Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003թ-ից։

Պարզ է, որ դա ԲՈւՀ-ի որոշումը չէ, այլ այսպես կոչված վարչապետի աշխատակազմի, որի ենթակայության տակ է գործում ՀՀ ՊԿԱ-ն։

Սրանց վախերը՝ սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից։

Սրանց ես չեմ մեղադրում, աշխատանքային պայմանագիրը խզելու համար։ Որովհետև, երկիրը հանձնած կապիտուլյանտ հայրենադավներին մեղադրել մանր խնդիրների մեջ՝ իմաստ չունի։ Նույնն է, թե սերիական մարդասպանին մեղադրես անէական ստախոսության մեջ։

Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջհանդամին ցանկանան։

Աստված իրենց հետ։ Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը