copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:31 03-08-2021

Վրացի մարզիկ Բենիկ Աբրահամյանը հեռացվել է Օլիմպիադայից՝  դոպինգի պատճառով

Վրացի գունդ հրող Բենիկ Աբրահամյանը զրկվել է Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այս մասին իր կայքում հայտնել է Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը (ITA):

Հուլիսի 31-ին արված մարզիկի անալիզներում նրանք հայտնաբերել են անաբոլիկ ստերոիդների խմբի արգելված դեղամիջոցներ: Այդ պատճառով նա չի մասնակցի օգոստոսի 3-ին կայանալիք մրցումներին:

Հստակեցվում է, որ Աբրահամյանը կարող է պահանջել բացել B նմուշը: Բացի դրանից, նա հնարավորություն ունի բողոքարկելու հեռացումը Սպորտի արբիտրաժային դատարանում (CAS):