Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:17 01-08-2021

Հայհոյանքը մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ։ Պայքարում են, քանզի հանրային մշակույթն է այդպիսին. ցանկացած անհարիր նախադեպ կարճ ժամանակ անց դառնում է ունիվերսալ և, որպես կանոն, ուղղվում է հենց այն ստեղծողների դեմ։

Սա բնավ առաջնահերթ խնդիր չէ, այնուամենայնիվ, անդրադառնամ զուտ իրավական կողմին. հանրությանը հրամցվում է, թե իբր սա ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ գործ է, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի միայն տուժողի դիմումի հիման վրա, դատախազը չի կարող իր հայեցողությամբ գործ հարուցել։

Բայց խնդիրն այն է, որ հայրենական իրավական համակարգում գոյություն չունի իրական մասնավոր մեղադրանքի ինստիտուտ։ Իրական մասնավոր մեղադրանքի դեպքում, տուժողը ոչ թե դիմում է ներկայացնում, որի հիման վրա գործ հարուցելուց հետո արդեն մեղադրանքը ձեռք է բերում մաքուր հանրային որակ, այլ հենց ինքն է (իր փաստաբանի միջոցով) իրականացնում քրեական հետապնդում, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետով, սակայն երաշխավորված չէ որևէ իրավանորմով, սա վաղուց լոզունգի վերածված արտահայտություն է։

Այսպիսով, քրեական հետապնդումը դարձյալ իրականացնելու է պետական կառույցը, որն էլ իր կարգավիճակին ոչ հարիր իրավիճակում է հայտնվելու, քանզի պարտավոր է լինելու կարճել գործի վարույթը, եթե տուժողը հաշտվի մեղադրյալի հետ։ Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեղադրյալը «կամավոր» կհաշտվի, մնում է կռահել։

Հ.Գ. նաև հիշյալ ասպեկտով այս նախաձեռնությունը հերթական հակասահմանադրական նկրտումն է...»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին