Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:27 01-08-2021

Թուրքիայում ձերբակալվել է անտառային հրկիզման կասկածյալը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է հանրապետության հարավում անտառներ հրկիզելու մեջ կասկածվողին ձերբակալելու մասին: Հնարավոր մեղավորին բռնել են Թուրքիայի Մուղլա նահանգում:

«Եթե սա սաբոտաժ է, ապա մեր պարտքն է պատժել մեղավորներին», - ընդգծել է Էրդողանը Մուղլայի ճգնաժամային կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ: Նա այնտեղ է ժամանել՝ հրդեհների վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են երկրի հարավը բռնկած անտառային հրդեհների պատճառների ուսումնասիրությունը: Մասնավորապես, դիտարկվում է հրկիզման տարբերակը: Նրա խոսքով, եթե «կան այդպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը», ապա նրանք կկրեն ամենախիստ պատիժը:

Իր հերթին, Daily Sabah-ի թուրքական հրատարակությունը հայտնել է, որ հասարակությունը հրդեհները կապում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անջատողականների գործունեության հետ: Սա այսպես կոչված «Կրակի երեխաներ» նախաձեռնությունն է: Նա արդեն մի քանի հրկիզումներ է իրականացրել Թուրքիայում:

Համացանցում արդեն հայտնվել է անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութը: Այն ցույց է տալիս, թե ինչպես են որոշ տղամարդիկ մոտենում ծառերին: Դրանից հետո կարելի է տեսնել, թե ինչպես է սկսվում անտառային հրդեհը: Ինչպես նշել է Anadolu գործակալությունը, հրկիզողները երկուսն են, որոնք խոշոր հրդեհ են բռնկում թուրքական հանգստավայրերի մոտ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան