copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:18 01-08-2021

Արամ Ա Կաթողիկոսը ելույթ կունենա G20-ի ֆորումի բացմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս: Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում:

«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս

Վեհափառ Հայրապետը հրավեր ստացավ որպես գլխավոր դասախոս մասնակցելու G20 երկրների առաջնորդների հանդիպման նախօրյակին տեղի ունենալիք միջազգային ֆորումին։ Նորին Սրբությունը պիտի խոսի «Կրոնի դերը տագնապների լուծման հարցում՝ հատկապես արաբական աշխարհում» թեմայի շուրջ։

G20 ֆորումը տեղի կունենա Իտալիայի Բոլոնիա քաղաքում 2021թ․ սեպտեմբերի 12-14-ը, որին պիտի մասնակցեն գիտական, տեղեկատվական, ակադեմիական և այլ ոլորտներին առնչվող բարձրաստիճան ներկայացուցիչներ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ