Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:20 29-07-2021

Աթենքն Անկարային օգնություն է առաջարկել անտառային հրդեհները մարելու գործում

Հինգշաբթի օրը Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Դենդիասը հեռախոսային բանակցություններ են վարել:

«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը այսօր զանգահարել է մեր նախարար պարոն Մևլութ Չավուշօղլուին՝ մաղթելով Թուրքիային հաղթահարել Թուրքիայի տարբեր մասերում բռնկված անտառային հրդեհները և պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ օգնություն: Պարոն նախարարը շնորհակալություն է հայտնել Դենդիասին», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Չնայած վերջին տարիներին Թուրքիայի և Հունաստանի միջև տարաձայնությունների, որոնք պարբերաբար ծագում են հարևանների միջև՝ կողմերն ավանդաբար պատրաստակամություն են հայտնում միմյանց օգնելու բնական աղետների դեպքում:

Թուրքիայի Անթալիա նահանգի առողջարանային Մանավգաթ քաղաքի մերձակայքում չորեքշաբթի օրը բռնկվել է հրդեհ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը ծագել է տարածաշրջանում սաստիկ շոգի պատճառով: Այնուհետև հինգշաբթի հրդեհներ են սկսվել մի քանի այլ նահանգներում, այդ թվում`Այդին և Մուղլու հանգստավայրերում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ հրդեհների զոհերի թիվը հասել է երեքի, 183 մարդ վիրավորվել է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել