copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:03 29-07-2021

Երևանի կենտրոնում գործող խաղատունը ոչ թե որոգայթ պետք է լինի, այլ տեղ, ուր մարդիկ գիտակցված գնում են փող ծախսելու. Փաշինյան

Երևանում 2 ներդրող հավակնություն ունի 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում անելուց հետո խաղատան թույլտվություն ունենալ, ինչը նախատեսվում է օրենքով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց ներդրումային մի ծրագրի, ըստ որի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու։

«Խոսքն այն մասին է, որ հյուրանոցում ուզում են խաղատուն կառուցել։ Սակայն Երևանում` բավականին բանուկ հատվածներում, խաղատները պիտի լինեն վերնահարկում ու փողոցից մուտք չունենան. սա պետք է ամրագրենք կանոններով։ Այս դեպքում կարող ենք այնպիսի սահմանափակումներ դնել, որ Երևանի կենտրոնում գործող խաղատունը ոչ թե որոգայթ լինի, այլ տեղ, ուր մարդիկ գիտակցված գնում են փող ծախսելու»,–ասաց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ խաղատները Հայաստանում հիմնականում զբոսաշրջային վայրերում են՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում։

«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ, բայց ասացիք` Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում կան ավելի լավ պայմաններ խաղատների գործունեության համար։ Ես խաղատների գովազդ նկատել եմ միայն Ծաղկաձորի ճանապարհին»,–փաստեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ թույլ չեն տալու քաղաքացիների ճանապարհներին թակարդներ դնել և փողը մինչև վերջին կոպեկը ծախսել տալ, ուստի որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը